Logo

ԱԱ. Եկատերինա Սիչևան պարտվել է մեկնարկում (տեսանյութ)

01:37 / 17.03.2023Բռնցքամարտ
Եկատերինա Սիչևա

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում մեկնարկած բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը ռինգ դուրս եկավ Եկատերինա Սիչևան (54 կգ), որը 1/16 եզրափակիչում 0-4 հաշվով պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Դելֆին Մանչինին:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սիչևան հաղթել է առաջին ռաունդում, սակայն պարտություն է կրել հաջորդ երկու ռաունդներում: 

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) որակավորման փուլում կմենամարտի Վենեսուելայի ներկայացուցիչ Տայոնիս Անաոնիս Ռայոս Կադեոսի հետ:

Անուշ Գրիգորյանը (50 կգ) 1/8 եզրափակիչում կմրցի հյուսիսկորեացի Չորոնգ Բանի հետ:

Էլիդա Քոչարյանը (60 կգ) 1/16 եզրափակիչում ուժերը կչափի սլովակ Միրոսլավա Ժեդինակովայի հետ:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը (63 կգ) 1/8 եզրափակիչում կհանդիպի Տայպեի ներկայացուցիչ Սու Չինգ-Վենին:

Եվրոպայի գործող չեմպիոն Անի Հովսեփյանը (70 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի Պան Զու (Չինաստան) - Շռուտի Յավադ (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ