Logo

ԱԱ. Գարիկ Կարապետյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց, վնասվածք ստացավ և չշարունակեց պայքարը

19:57 / 14.12.2024Ծանրամարտ
null

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախավերջին մասնակիցը ևս երկամարտի մեդալ չնվաճեց:

Նախավերջին մրցումային օրը հարթակ դուրս եկավ 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, նախորդ տարի Երևանում կայացած Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգում չեմպիոն դարձած Գարիկ Կարապետյանը: 21-ամյա ծանրորդը հանդես եկավ 109 կգ քաշային կարգում և նվաճեց պոկում վարժության արծաթե մեդալ:

Կարապետյանն առաջին մոտեցմամբ ֆիքսեց 183 կգ-անոց ծանրաձողը, սակայն հաջորդ երկու փորձերով չկարողացավ պոկել 188 կգ-ը: Երրորդ մոտեցման ժամանակ էլ Կարապետյանը 188 կգ-ի տակ չդիմացավ և ծանրաձողը պատահմամբ գցեց ձեռքին: Հայ ծանրորդը վնասվածքի պատճառով հրում վարժությանը չմասնակցեց:

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ուզբեկ Ռուսլան Նուրուդինովը, որը երկամարտում գրանցեց 424 կգ (182+242) արդյունք: 32-ամյա Նուրուդինովը հրում վարժությունում սահմանեց համաշխարհային ռեկորդ:

Երևանի ժամանակով 21:10-ից էլ հարթակ դուրս կգա Եվրոպայի փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր Տաթև Հակոբյանը (87 կգ)։

Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին Հայաստանի ներկայացուցիչներից Գառնիկ Չոլակյանը (61 կգ), հանդես գալով B խմբում, փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում, Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր, Գոռ Սահակյանը (73 կգ) գրավել է 8-րդ տեղը,  Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (102 կգ) 0 են ստացել ու երկամարտի արդյունք չեն գրանցել, իսկ Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգի մրցման պայքարի մեկնարկից անմիջապես առաջ հրաժարվել է մրցելույթից։

Վերջին մրցումային օրը չեմպիոնության համար կպայքարի 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը (+109 կգ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ