Հայաստանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովն ավարտել է մրցելույթն Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների աշխարհի առաջնության ոլորավայրէջք մրցաձևի եզրափակիչում և գրավել 34-րդ տեղը։
26-ամյա մարզիկը գրանցել է 2:04,07 րոպե արդյունքը և աշխարհի չեմպիոն դարձած շվեյցարացի Լոյիկ Մեյլարին զիջել է 10,05 վայրկյան։
Մոսեսովը ոլավայրէջքի որակավորման փուլում գրավել էր 6-րդ տեղը։ Ավելի վաղ նա 47-րդ էր եղել հսկա ոլորավայրէջքի եզչափակիչում։
Հիշեցնենք` Գլեբ Մոսեսովն առաջին հայ մարզիկն է, որին հաջողվել է հաղթահարել լեռնադահուկային սպորտի մեծահասակների աշխարհի առաջնության որակավորման փուլերը։