Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում շարունակվող աշխարհի Մ14 և Մ18 տարեկանների պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է մեկ մրցափուլ։
Մինչև 14 տարեկան աղջիկների պայքարում Սոնա Կրկյաշարյանը 10 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսում է 6-13-րդ տեղերը։
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Ալեքս Սահակյանն ունի 6,5 միավոր և բաժանում է 11-13-րդ տեղերը, Արսեն Դավթյանը հավաքել է 6 միավոր։
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Գոռ Ասկանազյանը վաստակել է 5 միավոր։
Վերջին` 11-րդ տուրի պարտիաները մեկնարկելու են նոյեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 22:00-ին։