Հայաստանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովն Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների աշխարհի առաջնության ոլորավայրէջք մրցաձևում հաղթահարեց որակավորման փուլը և դուրս եկավ եզրափակիչ:
Մոսեսովը տպավորիչ ելույթ ունեցավ և 138 մարզիկների պայքարում գրավեց 6-րդ տեղը: Եզրափակիչին կմասնակցեն լավագույն արդյունք գրանցած 50 լեռնադահուկորդները: Մրցումը կանցկացվի փետրվարի 16-ին:
Ավելի վաղ Մոսեսովը 47-րդ տեղն էր գրավել հսկա ոլորավայրէջք մրցաձևի եզրափակիչ փուլում:


