Logo

ԱԱ. Սեմյոն Դանիլյանցը տպավորիչ ելույթով անցավ եզրափակիչ փուլ

00:23 / 22.03.2024Գեղասահք
null

17-ամյա Սեմյոն Դանիլյանցը հաջող է մեկնարկել կանադական Մոնրեալում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում:

Կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը հավաքել է 73,46 միավոր և 23-րդ տեղով նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր: Դանիլյանցը կատարել է քառակի պտույտ, որն առաջինն էր Հայաստանի գեղասահքի պատմության մեջ։ 

Կարճ ծրագրին մասնակցել է 40 գեղասահորդ։ Հաջորդ փուլ են անցել 1-24-րդ տեղ գրաված մարզիկները։

Աշխարհի առաջնության տղամարդկանց ազատ ծրագրի մրցումը կկայանա մարտի 23-ին:

Սեմյոն Դանիլյանցը ծնվել է 2006-ին Մոսկվայում: Նա մարզվում է Ռուսաստանում, իսկ Հայաստանը ներկայացնում է 2021 թվականից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ