Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում անցկացվող դահուկային սպորտի աշխարհի առաջնությունում կանանց Շվեդիայի հավաքականը հաղթեց էստաֆետում:
Էմմա Ռիբոմը, Ֆրիդա Կարլսոնը, Էբբա Անդերսոնը և Ջոննա Սանդլինգը գրանցեցին 1:15.41,5 արդյունք:
Արծաթե մեդալները բաժին հասան Նորվեգիայի թիմին (Հայդի Վենգ, Աստրիդ Էյրե Սլին, Թերեզ Յոհաուգ և Քրիստին Աուստգուլեն Ֆոսնես): Նրանք շվեդուհիներին զիջեցին 0,7 վայրկյանով:
Բրոնզե մեդալակիրները գերմանուհիներն են (Պիա Ֆինկ, Կատարինա Հենիգ, Հելեն Հոֆման և Վիկտորյա Կառլ)՝ +1.13,4:


