Logo

ԱԱ․ Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց կիսաեզրափակիչում

19:08 / 18.09.2023Ըմբշամարտ
null

Վազգեն Թևանյանը (65 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։ 

2023թ. Եվրոպայի չեմպիոնը կիսաեզրափակիչում 9-10 հաշվով ցավալի պարտություն կրեց կուբացի Սեբաստիան Ռիվերայից, որն առավելության հասավ գոտեմարտի վերջին վայրկյաններին։ Սեպտեմբերի 19-ին Թևանյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, մրցակիցը դեռ հայտնի չէ։

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից՝ 9-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի նկատմամբ, իսկ երկրորդ գոտեմարտում ուժեղ էր գտնվել Տաջիկստանի ներկայացուցիչ Աբդուլմաջիդ Կուդիևից՝ 8-6։ Քառորդ եզրափակիչում Վազգեն Թևանյանը մրցել էր օլիմպիական փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ ու հաղթել ժամկետից շուտ՝ 12-2։

ԱԱ-ի երրորդ մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը սկսել էր նաև Սերգեյ Սարգսյանը (97 կգ), որը որակավորման փուլում 8-6 հաշվով հաղթել էր շվեյցարացի Սամուել Շերերին, սակայն 1/16 եզրափակիչում 4-5 հաշվով պարտվել էր հնդիկ Սահիլ Սահիլին ու դուրս մնացել հետագա պայքարից։

Սեպտեմբերի 18-ին մրցագորգ էր դուրս եկել նաև Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (57 կգ), որը սփոփիչ գոտեմարտում ժամկետից շուտ հաղթել էր չինացի Վանհաո Զուին՝ 10-0։ Երեկոյան մրցահերթում հայ ըմբիշը բրոնզե մեդալը կվիճարկի Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի հետ և հաղթանակի դեպքում կնվաճի օլիմպիական ուղեգիր։ Այդ դիմակայության պարտվողը կանցկացնի ևս մեկ գոտեմարտ, որում կմրցի բրոնզե մեդալի համար մյուս գոտեմարտում պարտված ըմբիշի հետ։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվողները կվիճարկեն օլիմպիական ուղեգիրը։

Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանը սեպտեմբերի 17-ին պայքարը սկսել էր որակավորման փուլից և, հաղթելով ուկրաինացի Կամիլ Կերիմովին (14-3), իտալացի Սիմոնե Պիրոդուին (14-2) ու մակեդոնացի Վլադիմիր Եգորովին (11-0), դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ լարված պայքարում 14-16 հաշվով պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն, 2016թ․ օլիմպիական փոխչեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուչիին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն առայժմ մեկ մեդալ է նվաճել ԱԱ-ում։ Սեպտեմբերի 17-ին բրոնզե մեդալակիր էր դարձել Արման Անդրեասյանը (70 կգ)։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) պարտվել էին ու ավարտել ելույթները։

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:

Փարիզյան հեռանկարներ․ Ազատ ոճի ըմբշամարտ․ Առնվազն երկու ուղեգրի հույսով

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

11:14 / 08.06.2025 • Ֆուտբոլ

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

10:50 / 08.06.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
UFC. Մերաբ Դվալիշվիլին պաշտպանել է թեթևագույն քաշային կարգի չեմպիոնությունը

10:15 / 08.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Շվեյցարիայի և Կանադայի հավաքականները 4-ական գոլ են խփել, ԱՄՆ-ը պարտվել է

00:39 / 08.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱ-2026-ի որակավորում. Նիդերլանդների և Ավստրիայի հաղթանակները

00:01 / 08.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոնալդու. «Վաղը կրկին պատմություն կերտելու օրն է»

23:37 / 07.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Բարսելոնայի» կանանց թիմն Իսպանիայում երրորդ տիտղոսն է նվաճել

23:15 / 07.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Էրիկսենի գոլը հաղթանակ պարգևեց Դանիայի հավաքականին

22:59 / 07.06.2025 • Սամբո

fastnews-photo-icon
Հայաստանի սամբիստները 2 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում մեկնարկած աշխարհի գավաթի առաջին օրը

22:31 / 07.06.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
Ստեփան Ավագյանի անվան 6-րդ հուշամրցաշարի հաղթողն ու մրցանակակիրները

22:09 / 07.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
20-ամյա Արմին Պեչին «Պուշկաշ Ակադեմիայից» տեղափոխվել է «Լիվերպուլ»

Պաշտոնական
21:52 / 07.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱ-2026-ի որակավորում. Անգլիան ու Բոսնիա և Հերցեգովինան երրորդ անընդմեջ հաղթանակը տարան

21:12 / 07.06.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Աղայան-Ղազարյան զույգը հաղթել է ITF J30 կարգի Gold's Gym Cup մրցաշարում

20:44 / 07.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Պոդգորիցա

20:13 / 07.06.2025 • Թենիս

fastnews-video-icon
Գաուֆը հաղթեց Սաբալենկային և իր կարիերայում առաջին անգամ նվաճեց «Ռոլան Գարոսի» տիտղոսը

19:50 / 07.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Արիսաբալագան կտեղափոխվի «Արսենալ»

19:19 / 07.06.2025 • Թենիս

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցաշարում դուրս է եկել եզրափակիչ

18:48 / 07.06.2025 • Ֆուտբոլ

Mundo Deportivo. Դեմբելեն կարող է չմասնակցել աշխարհի ակումբային առաջնությանը

18:10 / 07.06.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Ալ Հիլալը» պայմանագիր է համաձայնեցրել Օսիմհենի հետ

17:33 / 07.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Լիվերպուլը» Հունգարիայի համար ռեկորդային գնով ձեռք կբերի «Պուշկաշ Ակադեմիայի» դարպասապահին

17:06 / 07.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ա Սերիայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 24-ին. առաջին տուրի խաղացանկը

Պաշտոնական
16:42 / 07.06.2025 • Ֆուտբոլ

Չեռնոգորիա - Հայաստան հանդիպման մրցավարները

Պաշտոնական
16:18 / 07.06.2025 • Ֆուտբոլ

Հենրիկ Նալբանդյանը նշանակվել է Վրաստան - Կաբո Վերդե հանդիպման մրցավար

Պաշտոնական
15:40 / 07.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Միսակ Հակոբյանը կարող է համալրել Ալբանիայի չեմպիոնի կազմը

15:11 / 07.06.2025 • Ֆուտբոլ

Ռոնալդու. «Գրեթե որոշված է, որ չեմ մասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը»

14:47 / 07.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Լուիս Էնրիկեն տեղափոխվեց «Ինտեր»

Պաշտոնական
14:20 / 07.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ջոն վան'տ Սխիպի հակառեկորդը, Սպերցյանի առաջին գոլը հավաքականի ավագի կարգավիճակով. Կոսովո-Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Բացառիկ
13:55 / 07.06.2025 • Ֆուտբոլ

Sky Sports. Ջական կարող է կարիերան շարունակել Իտալիայում

13:24 / 07.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Տոտենհեմը» պատրաստ է բանակցություններ սկսել Ֆրանկի հետ

12:47 / 07.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ռեալը»` Reputation D’Or մրցանակի դափնեկիր

12:13 / 07.06.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ռոլան Գարոս». Տղամարդկանց ու կանանց մենախաղի եզրափակիչների զույգերը

11:51 / 07.06.2025 • Ֆուտբոլ

Ժորժինյոն` «Ֆլամենգոյի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
11:16 / 07.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱ-2026-ի որակավորում. Կոլումբիայի ոչ-ոքին, Վենեսուելայի հաղթանակը

10:40 / 07.06.2025 • Ֆուտբոլ

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

10:10 / 07.06.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթել է 24 միավորի առավելությամբ

00:45 / 07.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱ-2026-ի որակավորում. Նորվեգիան խոշոր հաշվով հաղթեց Իտալիային, Խորվաթիան 7 գոլ խփեց, օրվա մյուս արդյունքները

00:25 / 07.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Լա լիգա. Ռաֆինյան` մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, Յամալը` լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

23:38 / 06.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Վան'տ Սխիպ. «Հավաքականի խաղը բարելավելու համար ֆուտբոլիստները պետք է խաղաժամանակ ստանան իրենց ակումբներում»

23:13 / 06.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռուսաստանի հավաքականը 2023-ի հոկտեմբերից հետո առաջին անգամ գոլ բաց թողեց և չհաղթեց

22:53 / 06.06.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականը գոլառատ խաղում խոշոր հաշվով պարտվեց Կոսովոյին

22:36 / 06.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատ-Արմենիայից» երեք ֆուտբոլիստ է հեռացել

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ