Աշխարհի ակումբային առաջնության A խմբի երկրորդ խաղում նույնպես գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի. «Պալմեյրասն» ու «Պորտուն» չպարզեցին հաղթողին։
Այս խմբի մյուս խաղում 0-0 հաշիվն էին գրանցել «Ալ Ահլին» (Եգիպտոս) և «Ինտեր Մայամին» (ԱՄՆ)։
Երկրորդ տուրում կկայանան «Ինտեր Մայամի» - «Պորտու» և «Պալմեյրաս» - «Ալ Ահլի» հանդիպումները։
B խմբի երկրորդ խաղում «Բոտաֆոգոն» 2-1 հաշվով հաղթեց «Սիեթլ Սաունդերսին»։
Խմբի առաջատարը ՊՍԺ-ն է, որն իր առաջին խաղում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։
Երկրորդ տուրում փարիզյան թիմը կհանդիպի «Բոտաֆոգոյին», «Աթլետիկոն»` «Սիեթլին»։
Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, առաջին տուր
A խումբ
«Պալմեյրաս» (Բրազիլիա) - «Պորտու» (Պորտուգալիա)` 0-0
B խումբ
«Բոտաֆոգո» (Բրազիլիա) - «Սիեթլ Սաունդերս» (ԱՄՆ)` 2-1
Ժաիր, 28, Իգոր Ժեզուս, 44 - Քրիստիան Ռոլդան, 75