Logo

Ակումբային ԱԱ. «Ալ Ահլին» հաղթեց և քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

00:57 / 02.02.2023Այլ մրցաշարեր
null

Մարոկկոյում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը: 

1/8 եզրափակիչում Եգիպտոսի «Ալ Ահլին» 3-0 հաշվով հաղթեց նորզելանդական «Օկլենդ Սիթիին»: Գոլերը խփեցին Հուսեյն Էլ Շահաթը, Մոհամեդ Շերիֆը և Պերսի Տաուն:

«Ալ Ահլին» քառորդ եզրափակիչում փետրվարի 4-ին կմրցի ամերիկյան «Սիեթլ Սաունդերսի» հետ, իսկ այս զույգի հաղթողը չորս օր անց կիսաեզրափակիչում կհանդիպի եվրոպական Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալին»:

Աշխարհի ակումբային առաջնություն, 1/8 եզրափակիչ

«Ալ Ահլի» (Եգիպտոս)  -   «Օկլենդ Սիթի» (Նոր Զելանդիա)՝ 3-0

Հուսեյն Էլ Շահաթ, 45+2, Մոհամեդ Շերիֆ, 56, Պերսի Տաու, 86

Հեռացում՝ Ադամ Միչել, 90+7 («Օկլենդ Սիթի»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ