Logo

ԱԱԱ. Արգենտինացի աստղերը փրկեցին արգենտինական գրանդի դեմ խաղը. «Ֆլամենգոն» խնդիր չունեցավ

11:22 / 17.06.2025Ֆուտբոլ
null

ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում արգենտինական «Բոկա Խունիորսը» մրցեց պորտուգալական «Բենֆիկայի» հետ: Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով:

Կարմիր քարտերով լի խաղում արգենտինական գրանդը 2-0 հաշվով առջևում էր, բայց Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոններ Անխել Դի Մարիան ու Նիկոլաս Օտամենդին մեկական գոլով փրկեցին լիսաբոնցիներին:

Խաղի ընթացքում 3 կարմիր քարտ գրանցվեց: Արգենտինական թիմից հեռացվեցին Խորխե Ֆիգալը և պահեստայինների թվում գտնվող Անդեր Էրերան, իսկ պորտուգալական թիմից՝ Անդրեա Բելոտին:

«Բենֆիկան» ու «Բոկա Խունիորսը» 1-ական միավոր վաստակեցին, իսկ C խմբի առաջատարն է «Բավարիան», որը մեկնարկել էր 10:0 հաշվով հաղթանակով:

D խմբում վստահ հաղթանակով էր մեկնակել «Ֆլամենգոն», որը 2:0 հաշվով գերազանցեց Թունիսը ներկայացնող «Էսպերանսին»:

Ֆիլիպե Լուիսի գլխավորած թիմը վաստակեց 3 միավոր և հավասարվեց բրազիլացու նախկին թիմ «Չելսիին», որը նույնպես առաջին տուրում հաղթել էր:

Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, առաջին տուր

C  խումբ

«Բոկա Խունիորս» (Արգենտինա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)` 2:2

Միգել Մերենտիել, 21, Ռոդրիգո Բատալիա, 27 – Անխել Դի Մարիա, 45+3 (11մ), Նիկոլաս Օտամենդի, 84

D  խումբ

«Ֆլամենգո» (Բրազիլիա) - «Էսպերանս» (Թունիս)` 2:0

Ջորջիան դե Արասակաետա, 17, Լուիս Արաուժո, 70

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ