Աշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բավարիան» 2-1 հաշվով հաղթեց «Բոկա Խունիորսին»։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմի հաղթական գոլն 84-րդ րոպեին խփեց Մայքլ Օլիսեն։
Մյունխենյան գրանդը երկրորդ հաղթանակը տարավ, 6 միավոր ունի, խմբի առաջատարն է և դուրս եկավ փլեյ-օֆֆ։ 4 միավորով երկրորդը «Բենֆիկան» է։ «Բոկա Խունիորսը» վաստակել է 1 միավոր, իսկ նորզելանդական «Օքլենդ Սիթին» երկու խաղում էլ պարտվել է։
Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երկրորդ տուր
C խումբ
«Բավարիա» (Գերմանիա) - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)` 2-1
Հարի Քեյն, 18, Մայքլ Օլիսե, 84 - Միգել Մերենտիել, 66


