Աշխարհի ակումբային առաջնության C խմբի վերջին` երրորդ տուրում «Բենֆիկան» 1-0 հաշվով հաղթեց «Բավարիային»։
Մյունխենյան գրանդի դեմ խաղերում պորտուգալական ակումբի պատմության մեջ առաջին հաղթանակի շնորհիվ Բրունու Լաժեի գլխավորած թիմը շրջանցեց «Բավարիային» ու 7 միավորով խմբում գրավեց առաջին տեղը։ Մյունխենցիները 6 միավորով երկրորդն են։ Երկու թիմերն էլ դուրս եկան 1/8 եզրափակիչ։
Խմբի մյուս խաղում մրցում են «Օքլենդ Սիթին» (Նոր Զելանդիա) ու «Բոկա Խունիորսը» (Արգենտինա)։ Հանդիպումը, սակայն, էլեկտրաէներգիայի խնդիրների պատճառով ընդհատած է։ 56-րդ րոպեի դրությամբ հաշիվը 1-1 է։
Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երրորդ տուր
C խումբ
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բավարիա» (Գերմանիա)` 1-0
Անդրեաս Շելդերուպ, 13


