Logo

ԱԱԱ. 41 հարվածը բավական չէր, որ «Բոկա Խունիորսը» հաղթեր «կես դրույքով պրոֆեսիոնալներին»

11:03 / 25.06.2025• Ֆուտբոլ
null

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի վերջին` երրորդ տուրում «Բոկա Խունիորսն» ու «Օքլենդ Սիթին» հաղթողին չպարզեցին՝ 1-1:

Երկրորդ կեսի մեկնարկից կարճ ժամանակ անց, երբ հաշիվն արդեն 1-1 էր, խաղն ընդհատվեց էլեկտրաէներգիայի խնդրի պատճառով: Հանդիպման մնացած ժամանակահատվածում գոլ չեղավ: «Բոկա Խունիորսը» կատարեց ընդհանուր 41 հարված (10-ը՝ դարպասին), սակայն չկարողացավ հաղթել Նոր Զելանդիան ներկայացնող մրցակցին, որի խաղացողների մեծ մասն ամենամյա արձակուրդ է վերցրել՝ մրցաշարին մասնակցելու համար:

«Օքլենդ Սիթին» այս խաղում խփեց իր առաջին ու վերջին գոլը և վաստակեց առաջին ու վերջին միավորը մրցաշարում:

Արգենտինական ակումբը 2 միավորով խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ «Օքլենդը» 1 միավորով եզրափակեց աղյուսակը: Խմբից հաջորդ փուլ դուրս եկան «Բավարիան» ու «Բենֆիկան»:

Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երրորդ տուր

C խումբ

«Օքլենդ Սիթի» (Նոր Զելանդիա) - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)՝ 1-1

Քրիստիան Գրեյ, 52 - Նեթեն Գերոու, 26 (ինքնագոլ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ