Logo

ԱԱԱ. «Ֆլամենգոն» ու «Չելսին» 1/8 եզրափակիչում են

10:18 / 25.06.2025Ֆուտբոլ
null

Բրազիլական «Ֆլամենգոն» ու Լոնդոնի «Չելսին» աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում են:

D խմբի վերջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթեց «Էսպերանսին»։

Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրեց 2-րդ տեղն ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ:

Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա «Բավարիայի» հետ:

Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երրորդ տուր

D խումբ

«Չելսի» (Անգլիա) - «Էսպերանս» (Թունիս)` 3-0 

Տոսին Ադարաբիոյո, 40+3, Լիամ Դելապ, 40+5, Թայրիք Ջորջ, 90+7

«Ֆլամենգո» (Բրազիլիա) - «Լոս Անջելես» (ԱՄՆ)` 1-1

Վալաս Յան, 86 - Դենիս Բուանգա, 84

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ