«Չելսին» ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցն է։
Լոնդոնյան գրանդը մրցաշարի կիսաեզրափակիչում թիմի նորեկ Ժոաո Պեդրոյի շքեղ գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթեց «Ֆլումինենսեին»։
Բրազիլացի ֆուտբոլիստն օրեր առաջ է 63,7 միլիոն եվրոյով «Բրայթոնից» տեղափոխվել «Չելսի» և նոր ակումբում նորամուտի հանդիպումն էր անցկացնում մեկնարկային րոպեներից։
Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը եզրափակիչում հուլիսի 13-ին կմրցի ՊՍԺ - «Ռեալ Մադրիդ» խաղի հաղթողի դեմ։ Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին ու Երևանի ժամանակով 23:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Աշխարհի ակումբային առաջնություն, կիսաեզրափակիչ
«Ֆլումինենսե» (Բրազիլիա) - «Չելսի» (Անգլիա)` 0-2
Ժոաո Պեդրո, 18, 56