Logo

ԱԱԱ. Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց գոլառատ խաղում

21:58 / 21.06.2025Ֆուտբոլ
null

Դորտմունդի «Բորուսիան» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում առաջին հաղթանակը տարավ:

F խմբի երկրորդ տուրի առաջին խաղում գերմանական գրանդը 4-3 հաշվով հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող «Մամելոդի Սանդաունսին»:

«Բորուսիայի» կազմում իր առաջին գոլը խփեց անգլիացի 19-ամյա կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը:

Նիկո Կովաչի գլխավորած թիմը չորս միավորով առաջատարն է, «Մամելոդին»` երեք միավորով երկրորդը:

Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երկրորդ տուր

F խումբ

«Մամելոդի Սանդաունս» (Հարավաֆրիկյան Հանրապետություն) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)` 3-4 

Լուկաս Ռիբեյրո, 11, Իքրամ Ռեյներս, 62, Լեբո Մոտհիբա, 90 - Ֆելիքս Նմեչա, 16, Սերու Գիրասի, 34, Ջոբ Բելինգհեմ, 45, Խուլիսո Մուդաու, 59 (ինքնագոլ) 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ