Logo

ԱԱԱ. Եզրափակիչի ու մրցաշարի լավագույնները

10:12 / 14.07.2025Ֆուտբոլ
null

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը ճանաչվել է ՊՍԺ-ի դեմ եզրափակիչ հանդիպման (3-0) լավագույն ֆուտբոլիստ։

Վճռորոշ խաղում Պալմերը դուբլ էր գրանցել և կատարել ասիստ, որից հետո դարպասի գրավմամբ աչքի էր ընկել Ժոաո Պեդրոն։

23-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է նաև ամբողջ մրցաշարի լավագույն խաղացող։ Անգլիացին աշխարհի ակումբային առաջնությունում 6 խաղում 3 գոլ է խփել, կատարել 2 գոլային փոխանցում։

ՊՍԺ-ի վինգեր Դեզիրե Դուեն ճանաչվել է աշխարհի ակումբային առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ 20-ամյա ֆրանսիացին մրցաշարի 7 խաղում 1 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։

Ռոբերտ Սանչեսը ճանաչվել է լավագույն դարպասապահ։ «Չելսիի» ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունում 6 խաղից 3-ում դարպասն անառիկ է պահել։

4 գոլով մրցաշարի գլխավոր ռմբարկուն է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Գարսիան։

4-ական գոլ են խփել նաև Անխել Դի Մարիան («Բենֆիկա»), Մարկոս Լեոնարդոն («Ալ Հիլալ») և Սերու Գիրասին («Բորուսիա Դորտմունդ»), սակայն Գարսիան նրանցից առաջ է անցել իր հաշվին գրանցած 1 գոլային փոխանցման շնորհիվ։

Աշխարհի ակումբային առաջնության հանդիպումները, սկսած փլեյ-օֆֆից, հեռարձակվում էին Fast Sports հեռուստաալիքների ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ