Աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում E խմբում «Ինտերն» ու մեքսիկական «Մոնտերեյը» մեկական գոլ փոխանակեցին: Միլանցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտում անցկացրեց 78 րոպե: Այս խմբի մյուս խաղում ավելի վաղ «Ռիվեր Փլեյթը» հաղթել էր «Ուրավային»:
F խմբում էլ հարավկորեական «Ուլսանը» նվազագույն հաշվով պարտվեց հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունզին»:
Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, առաջին տուր
E խումբ
«Ինտեր» (Իտալիա) - «Մոնտերեյ» (Մեքսիկա)` 1-1 (տեսանյութ)
Սերխիո Ռամոս, 25 - Լաուտարո Մարտինես, 42
F խումբ
«Ուլսան» (Հարավային Կորեա) - «Մամելոդի Սանդաունզ» (Հարավային Աֆրիկա)՝ 0-1 (տեսանյութ)
Իքրամ Ռեյներս, 36


