Logo

ԱԱԱ. «Ման. Սիթիի» խոշոր հաշվով հաղթանակը, «Զալցբուրգի» ու «Ալ Հիլալի» ոչ-ոքին

10:43 / 23.06.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 6-0 հաշվով հաղթեց «Ալ Աինին»։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Իլկայ Գյունդողանը, դարպասի մեկական գրավմամբ աչքի ընկան Կլաուդիո Էչևերին, Էռլինգ Հոլանդը, Օսկար Բոբն ու Ռայան Շերկին։

Մանկունիական գրանդը 6 միավորով G խմբի երկրորդ տեղում է ու ապահովեց տեղը փլեյ-օֆֆում, իսկ «Ալ Աինը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և 1/8 եզրափակիչ դուրս գալու շանս այլևս չունի։

H խմբում էլ «Զալցբուրգն» ու «Ալ Հիլալը» գոլեր չխփեցին` 0-0։

Ավստրիական թիմը 4 միավորով խմբում երկրորդ տեղում է, իսկ «Ալ Հիլալը»` 2 միավորով երրորդը։

Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երկրորդ տուր

G խումբ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ալ Աին» (ԱՄԷ)` 6-0

Իլկայ Գյունդողան, 8, 73, Կլաուդիո Էչևերի, 27, Էռլինգ Հոլանդ, 45+3 (11մ), Օսկար Բոբ, 84, Ռայան Շերկի, 89

H խումբ

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Ալ Հիլալ» (Սաուդյան Արաբիա)` 0-0 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ