Logo

ԱԱԱ. Մեսիի շքեղ գոլը հաղթանակ պարգևեց «Ինտեր Մայամիին»

00:59 / 20.06.2025Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամին» աշխարհի ակումբային առաջնությունում առաջին հաղթանակը տարավ:

Արգենտինացի Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմն A խմբի երկրորդ տուրի երկրորդ խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ պորտուգալական «Պորտուի» հետ պայքարում:

Հաղթական գոլը 54-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց լեգենդար արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: Սա 37-ամյա ֆուտբոլիստի կարիերայի 866-րդ գոլն է, 50-րդը` Մայամիի թիմի կազմում:

Քիչ առաջ այս խմբում բրազիլական «Պալմեյրասը» 2-0 հաշվով հաղթել էր Եգիպտոսի չեմպիոն «Ալ Ահլիին»: Այսպիսով՝ երկրորդ տուրից հետո «Պալմեյրասն» ու «Ինտեր Մայամին» 4-ական միավորով 1-2-րդ տեղերն են բաժանում, իսկ «Պորտուն» և «Ալ Ահլին»` 1-ական միավորով 3-4-րդ:

Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երկրորդ տուր

A խումբ

«Ինտեր Մայամի» (ԱՄՆ) -  «Պորտու» (Պորտուգալիա)` 2-1 (տեսանյութ)

Տելասկո Սեգովիա, 47, Լիոնել Մեսի, 54 - Սամու Ագեհովա, 8 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ