ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում մեկնարկեց փլեյ-օֆֆ փուլը:
1/8 եզրափակիչի առաջին դիմակայությունում մրցեցին բրազիլական «Պալմեյրասը» և «Բոտաֆոգոն»: «Պալմեյրասը» հաղթեց 1-0 հաշվով: Խաղի ելքը վճռվեց լրացուցիչ ժամանակում. 100-րդ րոպեին գեղեցիկ անցումից հետո գոլ խփեց բրազիլացի հարձակվող Պաուլինյոն:
116-րդ րոպեին «Պալմեյրասը» մնաց 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ ստացավ թիմի ավագ Գուստավո Գոմեսը:
«Պալմեյրասը» կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Պորտուգալիայի փոխչեմպիոն «Բենֆիկայի» և ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսիի» միջև դիմակայության հաղթողի հետ: Այս խաղը ևս կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին:
Աշխարհի ակումբային առաջնության հանդիպումները, սկսած փլեյ-օֆֆից, հեռարձակվում են Fast Sports հեռուստաալիքների ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android)։
Աշխարհի ակումբային առաջնություն, 1/8 եզրափակիչ
«Պալմեյրաս» (Բրազիլիա) - «Բոտաֆոգո» (Բրազիլիա)` 0-0 (լրացուցիչ ժամանակ՝ 1-0)
Պաուլինյո, 100
Հեռացում` Գուստավո Գոմես, 116 («Պալմեյրաս»)


