ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն դուրս եկավ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ:
Փարիզյան գրանդը քառորդ եզրափակիչում 2-0 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային»: 78-րդ րոպեին հաշիվը բացեց ֆրանսիացի 20-ամյա հարձակվող Դեզիրե Դուեն, 90+6-ին խաղի վերջակետը դրեց նրա հայրենակից, վինգեր Ուսման Դեմբելեն:
82-րդ րոպեին ՊՍԺ-ից կարմիր քարտ է ստացել էկվադորցի պաշտպան Ուիլիան Պաչոն, իսկ 90+2-ին` ֆրանսիացի Լուկաս Էռնանդեսը:
Առաջին խաղակեսին ավելացված ժամանակում «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան մրցակցի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային բախվելուց հետո ոտքի կոտրվածք է ստացել:
Այս խաղը վերջինն էր լեգենդար գերմանացի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերի համար «Բավարիայի» կազմում:
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Մադրիդի «Ռեալի» և Դորտմունդի «Բորուսիայի» դիմակայության հաղթողի հետ: «Ռեալ» - «Բորուսիա» խաղը 23:55-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ով:
Աշխարհի ակումբային առաջնություն, քառորդ եզրափակիչ
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բավարիա» (Գերմանիա)` 2-0
Դեզիրե Դուե, 78, Ուսման Դեմբելե, 90+6
Հեռացումներ` Ուիլիան Պաչո, 82, Լուկաս Էռնանդես, 90+2 (երկուսն էլ` ՊՍԺ)