Աշխարհի ակումբային առաջնության H խմբի առաջին տուրում Մադրիդի «Ռեալն» ու «Ալ Հիլալը» ոչ-ոքի գրանցեցին` 1-1։
«Արքայական ակումբից» հաշիվը 34-րդ րոպեին բացեց Գոնսալո Գարսիան, իսկ պատասխան գոլը 41-րդ րոպեին խփեց Ռուբեն Նևեշը։
Իսպանական գրանդին ավելացված երկրորդ րոպեին կարող էր հաղթանակ պարգևել Ֆեդերիկո Վալվերդեն, սակայն նա չկարողացավ գոլով աչքի ընկնել 11-մետրանոցից. մրցակցին փրկեց դարպասապահ Բոնոն։
«Լոս Բլանկոսն» առաջին հանդիպումն անցկացրեց գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի ղեկավարությամբ։ «Ռեալում» նորամուտը նշեցին նաև թիմի նորեկներ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ու Դին Հաուսենը։
H խմբում առաջին տուրում կկայանա նաև «Պաչուկա» (Մեքսիկա) - «Զալցբուրգ» (Ավստրիա) հանդիպումը։ Կողմերը կմրցեն հունիսի 19-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 02:00-ին։
Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, առաջին տուր
H խումբ
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Ալ Հիլալ» (Սաուդյան Արաբիա)` 1-1
Գոնսալո Գարսիա, 34 - Ռուբեն Նևեշ, 41 (11մ)
Չիրացված 11-մետրանոց` Ֆեդերիկո Վալվերդե, 90+2 («Ռեալ Մադրիդ»)
90+1' THIS IS INSANE! Penalty to @realmadrid, Valverde from the spot and Bono SAVES IT! We are still level in Miami! 😮
— DAZN Football (@DAZNFootball) June 18, 2025
Watch the @FIFACWC | June 14 - July 13 | Every Game | Free | https://t.co/i0K4eUtwwb | #FIFACWC #TakeItToTheWorld #RMAHIL pic.twitter.com/CpwOek3yWy


