Մադրիդի «Աթլետիկոն» Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգին դիտարկում է` որպես Ալվարո Մորատայի փոխարինողի։
As-ը գրում է, որ մադրիդյան ակումբը պատրաստ է ձեռք բերել գերմանացի հարձակվողին։ Ֆյուլկրուգը նույնպես կողմ է կարիերայի նման շարունակությանը։ Նա արդեն թերահավատորեն է տրամադրված, որ նոր մրցաշրջանում լինելու է «Բորուսիայի» հիմնական կազմի ֆուտբոլիստ, քանի որ ակումբը վերջերս «Շտուտգարտից» գնել է գվինեացի հարձակվող Սերու Գիրասիի տրանսֆերը։
Դորտմունդյան ակումբը Ֆյուլկրուգից պատրաստ է բաժանվել, եթե նրա տրանսֆերի համար վճարեն 30 միլիոն եվրո։ «Աթլետիկոն» պատրասը է բավարարել ֆինանսական այդ պահանջը։ 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական «Միլանը»։
Ֆյուլկրուգը «Բորուսիա» է տեղափոխվել նախորդ ամռանը, որի կազմում 43 խաղում խփել է 13 գոլ, կատարել 10 արդյունավետ փոխանցում։ Նա Գերմանիայի ազգային հավաքականի հետ մասնակցեց Եվրոպայի տնային առաջնությանը և մրցաշարում 5 խաղում դարձավ 2 գոլի հեղինակ։


