ՈւԵՖԱ-ն ուկրաինական «Դնիպրո-1» ակումբին հեռացրել է եվրագավաթներից ֆինանսական խնդիրների պատճառով, հաղորդում է Football.ua-ն:
Ֆուտբոլային գերատեսչության բողոքարկման կոմիտեն տեխնիկական պարտություն է գրանցել «Դնիպրո-1»-ին հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի երկու խաղերում:
Ավելի վաղ «Դնիպրո-1»-ը հեռացվել էր նաև Ուկրաինայի առաջնությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանի գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում մոլդովական «Զիմբրուի» արգելքը հաղթահարելու դեպքում մրցելու էր հենց «Դնիպրո-1» - «Պուշկաշ ակադեմիա» զույգի հաղթողի հետ: Հունգարական թիմն ավտոմատ դուրս է եկել երրորդ փուլ:


