Գերմանական «Քյոլնը» սկսել է նախապատրաստվել երկրորդ Բունդեսլիգայի նոր մրցաշրջանին:
Թիմո Շուլցի գլխավորած թիմն ընկերական խաղում մրցել է Քյոլն քաղաքը ներկայացնող «Ռեինգոլդ Փոլ» թիմի դեմ և հաղթել 18-0 հաշվով: Երկրորդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:
Հիշեցնենք, որ «Քյոլնն» ավարտված մրցաշրջանում դուրս էր մնացել Բունդեսլիգայից: