Ազատ ոճի ըմբշամարտի Օլիմպիական կրկնակի չեմպիոն Աբդուլռաշիդ Սադուլաևը վիզա չստանալու պատճառով չի մասնակցի Բրատիսլավայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, ТАСС լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմուրատ Գացալովը:
«Հրաժարվել են Սադուլաևին վիզա տրամադրելուց. նրա փոխարեն Բրատիսլավա է եկել Մագոմեդ Կուրբանովը»,- ասել է Գացալովը:
Սադուլաևը նաև աշխարհի 6-ակի և Եվրոպայի քառակի չեմպիոն է:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 7-13-ը և կցուցադրվի «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android):


