Logo

Աբրահամ Խաշմանյան. «Ֆուտբոլիստներին ընդմիջմանը խնդրեցի ավելի ագրեսիվ գործել հարձակման ժամանակ»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 13.07.2017Հայկական ֆուտբոլ
dfdf - Աբրահամ Խաշմանյան. «Ֆուտբոլիստներին ընդմիջմանը խնդրեցի ավելի ագրեսիվ գործել հարձակման ժամանակ»

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում «ԲԱՏԷ»-ի հետ արտագնա հանդիպումից հետո (1-1) կայացած մամուլի ասուլիսում իր կարծիքն է հայտնել խաղի մասին.

-Ես պատկերացնում էի, որ «ԲԱՏԷ»-ն խաղադաշտում ավելի լավ տեսք է ունենալու, քան մենք: Ամեն դեպքում, Բելառուսի առաջնությունն այժմ ընթացքի մեջ է, իսկ մենք միայն վերջերս ենք վերադարձել արձակուրդից, մեկ հավաք ենք անցկացրել Բելառուսում: Առհասարակ, թիմերը գրեթե հավասարազոր էին պատրաստ ֆիզիկական տեսանկյունից, ինչն էլ արտացոլվեց նաև հաշվի մեջ:

Բելառուսի չեմպիոնի դեմ խաղացինք այնպես, ինչպես պլանավորել էինք: Առաջին խաղակեսում գործում էինք պաշտպանությունից, թեև գոլ բաց թողեցինք: Դա կենտրոնացվածության կորստի հետևանքն էր: Բայց երկրորդ կեսում կարողացանք փոխել դիմակայության ընթացքը: Խաղացողներին ընդմիջմանը խնդրեցի ագրեսիվություն ավելացնել հարձակումների ժամանակ: Ամեն ինչ պարզ էր՝ մեզ պետք էր գոլ խփել, և մենք կատարեցինք այդ խնդիրը:

Երբ «ԲԱՏԷ»-ի ֆուտբոլիստներին հարցրել էին՝ ի՞նչ գիտեն Հայաստանի մասին, նրանց մեծամասնությունը նշել էր կոնյակը և Արարատ լեռը: Իսկ ձեր սաներն ի՞նչ գիտեն Բելառուսի մասին:

-Իմ ֆուտբոլիստները շատ կրթված անձինք են: Նրանք շատ բաներ գիտեն: Նրանց մեծ մասը խոսում է ձեր լեզվով՝ ռուսերենով, նաև՝ անգլերենով: Ես շատ կասկածում եմ, որ բելառուս ֆուտբոլիստները տիրապետում են հայերենին: Ուստի, մենք այդ առումով առավելություն ունենք ձեր թիմի նկատմամբ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ