Logo

Աբրահամ Խաշմանյան. «Պարտվեցինք մեր սխալների պատճառով»

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 18.07.2017Հայկական ֆուտբոլ
Abraham Khashmanyan 112 - Աբրահամ Խաշմանյան. «Պարտվեցինք մեր սխալների պատճառով»

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ԲԱՏԵ-ից կրած 1-3 հաշվով պարտությունից հետո մասնավորապես նշեց.

«Պարտությունից հետո արդարացում չի լինում։ Նման խաղերում մեկ սխալը ճակատագրական է լինում։ Թույլ տվեցինք սխալները, մրցակիցն օգտվեց։ Այսօր վատ չխաղացինք, անմնացորդ նվիրվեցինք, առավելագույնն արեցինք։ Չենք հասել այն մակարդակի, որ նման սխալներ թույլ չտանք։

Ֆիզիկապես վատ չէինք խաղում, ամբողջ խաղին տեմպը պահեցինք։ Առաջին գոլը խփեցին ճակատագրական սխալից, տարածություն տվեցինք, դարպասապահն էլ… Մրցակիցը փորձառու թիմ է, ու կարողանում է նման սխալներից օգտվել։

Այսպիսի բաներ լինում են մեծ ֆուտբոլում։ Մենք դեռ այդքան չենք հասունացել։ Առաջին սխալը ոչ թե պաշտպանությունում էր, այլ կենտրոնում էր, կիսապաշտպանությունում ազատ տարածություն տվեցինք։ Նշել էի, ունեինք խնդիրներ կազմի մեջ։ Իհարկե, ոչ մի արդարացում չկա, բայց փակագծերը բացում եմ, որ ձեր հարցերին պատասխանեմ։ Ունեինք ֆուտբոլիստ, որ ամբողջովին պատրաստ չէր, ստիպված դաշտ դուրս հանեցինք։ Ամեն ինչ գումարվում է իրար։ Բայց էլի եմ նշում՝ արեցինք առավելագույնը, ինչ կարող էինք։

Եթե կարողանայինք 1-0-ն պահել մինչև առաջին կեսի ավարտը, ապա համոզված եմ՝ երկրորդ կեսում ավելի լավ կխաղայինք, բայց 1-1-ից հետո ամեն ինչ արդեն 50-50 էր, հարձակվող էր պետք, նախաձեռնություն էր պետք։ Ու ասեմ՝ մենք նախաձեռնող էինք, մենք փորձում էինք պահեր ստեղծել։

Հակառակորդին էլ չպետք է մոռանանք, նրանք գոլից հետո սկսեցին ավելի լավ ֆուտբոլ խաղալ, ճնշում գործադրել։ Նրանք մակարդակով թիմ են ու օգտագործեցին իրենց պահերը։ Եթե ուշադրություն դարձրեցիք՝ 3 հարված էր եղել մեր դարպասին։

Արսեն Բեգլարյանը վատ խաղաց։

Անցած տարվա համեմատ աճել ենք։ Խաղով էլ ավելի լավն էինք, քան անցած տարի։ Բայց պետք է հաշվի առնել մրցակցի գործոնը։ Իհարկե, ավելի ուժեղանալու տեղեր ունենք, բոլոր դիրքերում։

Շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին, որ այսօր եկել էին ու աջակցում էին։ Թող շարունակեն, թող չհուսահատվեն։

Լեգեոներները մնալու են թիմում։ Պատրաստվում ենք առաջնությանը։ Իմաստ չկա նրանց փոխարինել, որովհետև նույն մակարդակի լեգեոներներ ենք բերելու։

Մրցավարի ամեն մի որոշումն էլ փոքր ազդեցություն ունենում է նման նյարդային խաղերում, բայց չեմ կարող ասել, որ դա է որոշել խաղը։ Պարտվեցինք մեր սխալների պատճառով»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ