Ռուս բիզնեսմեն Ռոման Աբրամովիչի ներկայացուցիչը հերքել է այն տեղեկությունը, թե միլիարդատերը պատրաստվում է բրազիլական ֆուտբոլային ակումբ ձեռք բերել:
«Բրազիլիայում ֆուտբոլային ակումբ գնելու լուրը չի համապատասխանում իրականությանը»,- Աբրամովիչի մամուլի ծառայությունից հայտնել են «РИА Новости»-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աբրամովիչը դիտարկում է «Լոնդրինան», «Աթլետիկո Մինեյրոն» կամ «Սան Պաուլուն» գնելու տարբերակը:
Հիշեցնենք, որ Աբրամովիչը «Չելսիի» սեփականատերն է եղել 2003-2022 թվականներին։ Այդ ժամանակահատվածում ակումբը 5 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 5 անգամ՝ Անգլիայի գավաթակիր, 3 անգամ՝ Լիգայի գավաթակիր, 2 անգամ՝ Անգլիայի սուպերգավաթակիր, 2-ական անգամ՝ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի հաղթող, 1 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր, ինչպես նաև ակումբային ԱԱ-ի հաղթող։


