Logo

Աբու Դաբի. Հայ շախմատիստներից լավագույնը Սամվել Տեր-Սահակյանի արդյունքն էր

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
15:44 / 26.08.2022Շախմատ
Սամվել Տեր-Սահակյան

Աբու Դաբիում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի 6 ներկայացուցիչներից առավել հաջող ելույթներ ունեցավ Սամվել Տեր-Սահակյանը՝ 9 պարտիաներում վաստակած 6,5 միավորով 148 մասնակիցների մեջ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը:

Սամվելը մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ տանելով 4 հաղթանակ, 5 պարտիա ավարտելով ոչ-ոքի:

Հայ գրոսմայստերը մեկ միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող դարձած հնդիկ շախմատիստ Արջուն Էրգասիից:

Մանուել Պետրոսյանը 6 միավորով գրավեց 22-րդ տեղը: 5,5-ական միավոր վաստակեցին Տիգրան Հարությունյանը (23-րդ տեղ), Արամ Հակոբյանը (28-րդ տեղ) և Ռոբերտ Հովհաննիսյանը (39-րդ տեղ): Արթուր Դավթյանը 4,5 միավորով 69-րդն էր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա