Logo

ACA. Էդուարդ Վարդանյանը կմենամարտի Գրան պրիի եզրափակիչում

16:36 / 03.03.2023Խառը մենամարտեր
null

Ռուսաստանը ներկայացնող հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը (24-4) հունիսի 16-ին Սոչիում կմենամարտի ACA-ի թեթև քաշային կարգի Գրան պրիի եզրափակիչում, հայտնում է խառը մենամարտերի կազմակերևպության մամուլի ծառայությունը:

31-ամյա Վարդանյանն ուժերը կչափի ղազախ Արտյոմ Ռեզնիկովի (26-6) հետ: Գրան պրիի եզրափակիչի մրցանակային հիմնադրամը մեկ միլիոն դոլար է:

ACA-ի թեթև քաշային կարգի Գրան պրիում Էդուարդ Վարդանյանը մինչև եզրափակիչ դուրս գալը հաղթել էր Ալեյն Իլունգին (13-5) և Յուսուֆ Ռաիսովին (19-2):

Հիշեցնենք, որ Ռեզնիկովի հետ մենամարտը հայ մարտիկի համար կլինի վերջինը ACA լիգայում, նրա պայմանագրի ժամկետը ռուսական կազմակերպության հետ ավարտվում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ