Logo

ACA. Ժորա Այվազյանի մենամարտը չեղարկվել է

20:56 / 16.02.2024Խառը մենամարտեր
Պաշտոնական
null

Խառը մենամարտերի հայ մարզիկ Ժորա Այվազյանի մենամարտն ACA Young Eagles 45 մրցաշարում չի կայանա, հայտնում է ռուսական լիգայի մամուլի ծառայությունը: Այվազյանը (14-1) պետք է մրցեր ուզբեկ Մանսուր Ջամբուրաևի (12-3) հետ, սակայն մենամարտը չեղարկվել է։

Այնուամենայնիվ, փետրվարի 16-ին Դոնի-Ռոստովում կայանալիք մրցաշարի ընթացքում մենամարտեր կանցկացնեն Էդուարդ Բագրատունյանը (5-0), Ալեքսանդր Առուստամյանը (1-1) և Տիգրան Սիմոնյանը (1-0): Երեք հայ մարտիկներն էլ կմենամարտեն ռուսաստանցի մրցակիցների հետ, Բագրատունյանը կմրցի Ալեքսեյ Ալեքսեևի (1-0) հետ, Առուստամյանը՝ Դենիս Նեմչինովի (1-0), Սիմոնյանը՝ Անդրեյ Կոլեսնիկովի (0-0) հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ