Logo

ACBJJ 20. Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Մեհդի Բայդուլաևին` նվաճելով չեմպիոնական գոտի

01:23 / 18.12.2025Գրեփլինգ
null

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը Մոսկվայում կայացած ACBJJ 20 մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթեց Մեհդի Բայդուլաևին։

Գրեփլինգի մենամարտում, որը կայանում էր 80 կգ քաշային կարգում, հայ մարտիկը հաղթեց խեղդող հնարքով։ Ծառուկյանի հաղթանակը հաստատվեց մենամարտի ավարտից 12 վայրկյան առաջ։

Արման Ծառուկյանն այս հաղթանակի շնորհիվ նվաճել է չեմպիոնական հատուկ գոտի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ