Logo

ACBJJ. Ծառուկյանի մրցակիցը փոխվել է

20:56 / 15.12.2025Գրեփլինգ
Պաշտոնական
null

ACA-ի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի մարտիկ Աբդուլազիզ Աբդուլվախաբովը հրաժարվել է UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանի դեմ գրեփլինգի գոտեմարտ անցկացնելուց, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Աբդուլվախաբովի հրաժարման պատճառը չի հրապարակվել:

Դեկտեմբերի 17-ին Մոսկվայում կայանալիք մրցաշարի գլխավոր իրադարձությունում նրան կփոխարինի 29-ամյա Մեհդի Բայդուլաևը, որը ևս հանդիսանում է ACA-ի մարտիկ: Նրա և Ծառուկյանի գոտեմարտը տեղի կունենա մինչև 80 կգ քաշային կարգում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ