UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանն Ալիլ Գազիևի հիշատակին նվիրված ACBJJ18 մրցաշարում կմենամարտի 41-ամյա Բենսոն Հենդերսոնի հետ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Մենամարտը կկայանա սեպտեմբերի 19-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։
Ամերիկացի Հենդերսոնն օկտագոնում անցկացրել է 42 մենամարտ, որոնցում տարել է 30 հաղթանակ, կրել 12 պարտություն։


