Միլանի «Ինտերի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ», հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը:
37-ամյա ֆուտբոլիստին թիմում ցանկանում է տեսնել նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին: Կողմերն առայժմ բանակցությունների փուլում են:
Ֆրանչեսկո Աչերբիի պայմանագիրն «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ: