«Բարսելոնայի» 26-ամյա իսպանացի հարձակվող Ադամա Տրաորեն, որն անգլիական «Վուլվերհեմփթոնից» է վարձավճարով տեղափոխվել կատալոնական ակումբ, գրառում է կատարել «կապտանռնագույններիի» ճամբար վերադառնալու և «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում նորամուտը նշելու մասին (4:2):
«Ես շատ ուրախ եմ վերադառնալու, հաղթելու և «Կամպ Նոուում» խաղալուց կրկին հաճույք ստանալու համար: Շնորհակալ եմ սիրո համար, որ տալիս եք ինձ»,- գրել է Տրաորեն Instagram-ի իր էջում:
Հավելենք՝ «Բարսելոնան» անցկացրած 22 խաղից հետո վաստակել է 38 միավոր և զբաղեցնում է Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ Մադրիդի «Ատլետիկոն» (36) զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ Անցկացված 23 խաղից հետո Լա լիգայի աղյուսակը 53 միավորով գլխավորում է Մադրիդի «Ռեալը»։