Logo

Ադամյան. «Ցանկանում եմ վերադառնալ ու կրկին խաղալ»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 22.08.2020ՍՊՈՐՏ
20200822 sap tsg hoffenheim adamyan trainingslager - Ադամյան. «Ցանկանում եմ վերադառնալ ու կրկին խաղալ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:09

-

-

Հայաստանի հավաքականի և «Հոֆենհայմի» կիսապաշտպան Սարգիս Ադամյանը երկար դադարից հետո վերադարձել է թիմի մարզումներին: 27-ամյա ֆուտբոլիստը, որ ծնկի վնասվածքի պատճառով երկար ժամանակ դուրս մնաց շարքից, խոսել է իր առաջիկա նպատակների մասին:

«Շատ ուրախ եմ, որ կրկին մարզվում եմ թիմի հետ: Երկար ժամանակ միայնակ էի մարզվում, ինչը շատ դժվար էր: Թիմի հետ մարզումներն ուրախ են անցնում:

Ընկերական խաղերն ինձ համար շուտ եկան: Մենք պայմանավորվել ենք, որ ես աստիճանաբար եմ վերադառնալու, ու սկզբում մարզման միայն մի հատվածն եմ ընդհանուր խմբի հետ անցկացնելու: Մեծ հույսեր ունեմ, որ հաջորդ շաբաթ ես լիարժեք կկարողանամ մարզվել ընդանուր խմբի հետ ու կմասնակցեմ ընկերական խաղերին:

Կարծում եմ՝ լավն էր նախորդ մրցաշրջանը, ու ես կարողացա դրական տպավորություն թողնել: Վնասվածք ստացա այն ժամանակ, երբ լավ մարզավիճակ էի հավաքել. դա շատ հիասթափեցնող էր: Իմ գլխավոր նպատակը գալիք մրցաշրջանում լիովին վերականգնվելն է: Ցանկանում եմ վերադառնալ ու կրկին խաղալ», – Ադամյանի խոսքերն է փոխանցում «Հոֆենհայմի» պաշտոնական կայքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ