Բունդեսլիգա-2-ի 22-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» սեփական դաշտում ոչ-ոքի գրանցեց «Համբուրգի» դեմ խաղում` 1-1։
Տանտերերի գոլը 6-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ Հայ ֆուտբոլիստը փոխարինվեց 89-րդ րոպեին։
31-ամյա ֆուտբոլիստը գոլ խփեց երկրորդ խաղում անընդմեջ։ Նախորդ տուրում «Գրոյտեր Ֆյուրթի» դեմ խաղում (1-2) նա նույնպես աչքի էր ընկել 6-րդ րոպեին` բացելով հաշիվը։
76-րդ րոպեից 10 ֆուտբոլիստներով խաղացող «Համբուրգը» պարտությունից խուսափեց 83-րդ րոպեին։
«Յան Ռեգենսբուրգը» 15 միավորով վերջինն է` 18-րդը, «Համբուրգը» 39 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։
Բունդեսլիգա-2, 22-րդ տուր
«Յան Ռեգենսբուրգ» - «Համբուրգ»` 1-1
Սարգիս Ադամյան, 6 - Դեյվի Զելկե, 83 (11մ)
Չիրացրած 11-մետրանոց` Դեյվի Զելկե, 54 («Համբուրգ»)
Հեռացում` Էմիր Սահիտի, 76 («Համբուրգ»)


