Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի գոլն օգնել է գերմանական «Քյոլնին» հաղթել ընկերական խաղում։
Բունդեսլիգան ներկայացնող թիմը 45 րոպեանոց խաղում մրցել է լեհական «Գուռնիկ Զաբժեի» հետ ու հաղթել 3-1 հաշվով։ 30-ամյա հայ ֆուտբոլիստը 11-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը։
Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը «Քյոլնի» գույները պաշտպանում է 2022 թվականի հուլիսից և 32 պաշտոնական խաղում խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: Transfermartk-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո: