Logo

Ադամյանի հերթական գոլը Ռեգիոնալ լիգայում

22:28 / 25.11.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի չորրորդ դիվիզիոնի` Արևմտյան Ռեգիոնալ լիգայի 16-րդ տուրում «Քյոլն II»-ը սեփական դաշտում գերգոլառատ խաղում 3-5 հաշվով պարտվել է «Բորուսիա Դորտմունդ II»-ին։

Տանտերերից 31-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի է ընկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը։

32-ամյա ֆուտբոլիստը Ռեգիոնալ լիգայի ընթացիկ մրցաշրջանում 10 խաղում խփել է 6 գոլ, կատարել 5 ասիստ։

«Քյոլն II»-ը 23 միավորով 8-րդ տեղում է, «Բորուսիա Դորտմունդ II»-ը` 28 միավորով 6-րդ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ