Հայաստանի հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը, որը երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից, վերադարձել է խաղադաշտ՝ հաղորդում է «Հոֆենհայմի» մամուլի ծառայությունը։
Ադամյանը հայտավորվել է «Մայնցի» դեմ այսօր կայացած ընկերական խաղին և խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 72-րդ րոպեին։ «Հոֆենհայմը» հաղթել է 2-1 հաշվով։
Այս պահին ընթանում է «Հոֆենհայմի» և «Մայնցի» միջև այսօրվա երկրորդ ընկերական խաղը, Ադամյանը պահեստայինների թվում է։
Հավելենք, որ Սարգիս Ադամյանը նախորդ անգամ խաղադաշտ էր դուրս եկել փետրվարի 1-ին։
«Հոֆենհայմ» – «Մայնց»՝ 1-1(առաջին խաղակես)
Ուղիղ հեռարձակում՝

