Logo

Ադամյանն առաջին հանդիպմանն է մասնակցել «Յան Ռեգենսբուրգ» վերադառնալուց հետո

21:29 / 07.01.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն առաջին հանդիպմանն է մասնակցել «Յան Ռեգենսբուրգ» վերադառնալուց հետո։

Գերմանիայի երկրորդ լիգան ներկայացնող ակումբը հունվարի 8-ին ընկերական հանդիպում է անցկացրել «Մյունխեն-1860»-ի հետ և հաղթել է 2-1 հաշվով։ 31-ամյա ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել է ընդմիջմանը։

«Յան Ռեգենսբուրգը» ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի հունվարի 11-ին՝ մրցելով երրորդ լիգան ներկայացնող «Ունտերհաքինգի» դեմ։

Հիշեցնենք, որ Ադամյանն օրեր առաջ է «Քյոլնից» վարձավճարով տեղափոխվել «Յան Ռեգենսբուրգ»։ Համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա