Հայաստանի հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը վերադարձել է մարզումներին՝ հաղորդում է գերմանական թիմի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ադամյանը վնասվածքի պատճառով երկար ժամանակ բացակայում է։ Նա խաղադաշտ դուրս չի եկել փետրվարի 1-ից։
27-ամյա Ադամյանը Բունդեսլիգայի 2019-20 մրցաշրջանում մասնակցել է 15 խաղի՝ դառնալով 5 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
