Ռուսաստանի ներկայացուցիչներ Կարեն Խաչանովը և Դանիիլ Մեդվեդևը կհանդիպեն Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում ընթացող ATP-250 կարգի միջազգային մրցաշարի քառորդ եզրափակիչում
Երկրորդ շրջանում հայ թենիսիստը 2 սեթում հաղթել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեք Դրեյփերին՝ 6-4, 6-2։
Աշխարհի 7-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը 6-0, 6-3 հաշվով ուժեղ է գտնվել Սերբիայի ներկայացուցիչ Միոմիր Կեցմանովիչից։
Հիշեցնենք, որ առաջին շրջանում աշխարհի 20-րդ ռակետ Խաչանովը 1 ժամ 26 րոպե տևած մրցապայքարում 6-2, 6-4 հաշվով հաղթել էր արգենտինացի Պեդրո Կաշենին:


