Հայ գեղասահորդուի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Ռուսաստանի չեմպիոն։
Օմսկում ընթացող առաջնությունում 17-ամյա մարզուհին կարճ և ազատ ծրագրի համագումարում վաստակեց 262,92 միավոր և դարձավ չեմպիոն։ Նախորդ տարի նա ոսկե մեդալը նվաճել էր 246,53 միավորով։
Արծաթե մեդալը նվաճեց Դարյա Սադկովան (234,69 միավոր), իսկ եռյակը եզրափակեց Ալինա Գորբաչովան` 223,92։