Logo

Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին

19:49 / 13.05.2025Գեղասահք
Պաշտոնական
null

Չմշկասահքի միջազգային միությունը (ISU) թույլատրել է ռուս գեղասահորդներին չեզոք դրոշի ներքո մասնակցել Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը։

Չեզոք դրոշի ներքո սեպտեմբերին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք վարկանիշային մրցաշարին կմասնակցի նաև Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, 17-ամյա հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը։

Պետրոսյանի հետ մրցաշարի հիմնական մասնակցի կարգավիճակ է ստացել նաև Պետեր Գումենիկը, իսկ Ալինա Գորբաչևան ու Վլադիսլավ Ջիկիջին կլինեն պահեստային։

Ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերը կկայանան Իտալիայի Միլան քաղաքում 2026թ. փետրվարի 6-ից 22-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ