Logo

Ադետոկունբոյի թիմը հաղթել է NBA-ի բոլոր աստղերի խաղում (տեսանյութ)

10:18 / 20.02.2023Բասկետբոլ
null

Սոլթ Լեյք Սիթիի «Վիվինթ Սմարթ Հոմ արենայում» կայացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) բոլոր աստղերի հանդիպումը:

«Միլուոկի Բաքսի» հույն բասկետբոլիստ Յանիս Ադետոկունբոյի թիմը («Արևելք») 184-175 հաշվով հաղթել է NBA-ի պատմության լավագույն ռմբարկու, «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսի թիմին («Արևմուտք»):

Խաղի կանոնակարգի համաձայն՝ հաղթող է ճանաչվում այն ​​թիմը, որն առաջինն է հատում 182 միավորի շեմը:

«Արևելքի» թիմի ամենաարդյունավետ խաղացողը «Բոստոն Սելտիքսի» առաջատար Ջեյսոն Թեյթումն էր, որը վաստակել է 55 միավոր, «Քլիվլենդի» պաշտպան Դոնովան Միտչելը վաստակել է 40 միավոր։ 

«Արևմուտքի» թիմի լավագույն ռմբարկուներն էին «Բոստոնի» պաշտպան Ջեյլեն Բրաունը (35 միավոր), «Դալասի» նորեկ Կայրի Իրվինգը և «Ֆիլադելֆիայի» կենտրոնական Ջոել Էմբիդը (32-ական միավոր):

Ջեյսոն Թեյթումն արժանացել է NBA-ի բոլոր աստղերի հանդիպման MVP-ին (ամենաարժեքավոր խաղացող): Ամերիկացի բասկետբոլիստը նաև գրանցել է 10 ռեբաունդ և կատարել 6 ասիստ: 2020 թվականից NBA-ի բոլոր աստղերի խաղի MVP մրցանակը ստացել է ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի անունը:

24-ամյա Թեյթումը 55 միավորով NBA-ի բոլոր աստղերի խաղի արդյունավետության ռեկորդ է սահմանել: 2017 թվականին «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Էնթոնի Դևիսը էր 52 միավոր:

NBA-ի բոլոր աստղերի հանդիպում

Լեբրոնի թիմ - Յանիսի թիմ՝ 175-184 (46-46, 46-53, 49-59, 34-26)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ